Քո սերն եմ երգում իմ երգերում
Բոլոր աղոթքներիս խոսքերում
Կյանքը ողջ պահված է քեզանում:
Ես սիրով այն Քեզ եմ նվիրում:
Տեսնում ես հոգսերը իմ բոլոր
Եվ հոգուս բերում ես միշտ անդորր
Քեզ հայտնի են իմ վշտերը խոր
Իմ հույզերը ու ցավերը բոլոր:
Իմ կյանքի միակ աղբյուրն ես դու
Քեզ մոտ եմ միայն հանգիստ գտնում
Քո փառքի լույսով եմ ես քայլում
Եվ հավատն ինձ կյանք է պարգևում: